Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ պակաս պայծառ ժողովրդավարությամբ էլ 2008 թվին գնդակահարում էին Երևանի փողոցներում ցուցարարներին. Լևոն Բարսեղյանը` ժողովրդավարության բացակայությունից դժգոհող Քոչարյանին

Ոչ պակաս պայծառ ժողովրդավարությամբ էլ 2008 թվին գնդակահարում էին Երևանի փողոցներում ցուցարարներին. Լևոն Բարսեղյանը` ժողովրդավարության բացակայությունից դժգոհող Քոչարյանին
Քաղաքականություն
21:18, 27 декабрь 2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսին ու մասնավորապես նրա այն հայտարարությանը, թե՝ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն:

«Որոշել է այնպես անել, որ ծիծաղից մեռնենք ողջ մնացածներս ...

Ժողորդավարաբար էր առանց իրավունք ունենալու առաջադրվում ՀՀ նախագահի պաշտոնում 1998 եւ 2003 թվականներին, ավելի քան ժողավրդավարաբար էին իր թագավորության ժամանակ եթերազրկում Ա1+-ը, Նոյյան Տապանն ու ԳԱԼԱ ՀԸ-ն, ոչ պակաս ժողովրդավարաբար էին ծեծում Բաղրամյան պողոտայում 2004 թվի ապրիլի 12-13-ի գիշերը խաղաղ ցուցարարներին, նույնքան ժողովրդավարաբար էին ծաղկում ու բարգավաճում մենաշնորհները, ժողովրդավարաբար էին Հայաստանի 1.5 մլրդ դոլարի ունեցվածքը 95 մլն դոլարի տեղ նվիրում Կրելմին ու ոչ պակաս պայծառ ժողովորդավարությամբ էլ 2008 թվին գնդակահարում էին Երեւանի փողոցներում ցուցարարներին, ծեծում հազարավոր մարդկանց ու մի էդքանին էլ ձերբակալում ու խոշտանգում, 4 տեղանոց խցում 5-6-7 հոգի պահելով, որ հերթով քնեին կամ նստած քնեին:

Ճիշտ իր ժամանակվա ժողովրդավարության շնորհիվ էին միլիոնատեր ու միլիարդատեր դառնում ոմանք հասարակ պետական աշխատավարձով, երբ հարյուրհազարավորները աղքատությունից խելագարվում էին: Տեսնես ով է համոզում էս մեծահարուստին նման բաներ խոսել:

Դոկտոր, կա՞ ողջամիտ բացատրություն այս դեպքի»,- գրել է Բարսեղյանը