Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել․ նախնական տվյալով՝ թմրանյութի գերդոզավորումից

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել․ նախնական տվյալով՝ թմրանյութի գերդոզավորումից
Հասարակություն
14:06, 05 май 2022
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել: 

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.

«Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում, անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն և գրանցվեց կենսաբանական մահ»: 

Ոստիկանության Civic.am-ի աղբյուրների տեղեկություններով` երիտասարդը սրտի կանգ է ունեցել թմրանյութի գերդոզավորումից։