Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia-ին չեն տրամադրել երկրի օդային տարածքով եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia-ին չեն տրամադրել երկրի օդային տարածքով եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
Հասարակություն
17:45, 05 май 2022
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։  

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը:

Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

«Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝

թռիչքի ամսաթվի փոփոխություն. 

Credit Shell գումարի 110%-ի չափով վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում.

չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ.

եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: