Քաղաքացիակենտրոն
լրատվություն

FLYONE ARMENIA-ի հայտարարությունը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերի չեղարկման վերաբերյալ

FLYONE ARMENIA-ի հայտարարությունը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերի չեղարկման վերաբերյալ
Հայաստան
13:07, 15 декабрь 2021
FLYONE ARMENIA ընկերությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 15-ին և 16-ին նախատեսված չվերթերի չեղարկման մասին:
 
FLYONE ARMENIA-ն հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված՝ դեկտեմբերի 15-ի ու 16-ի չվերթերը։
 
Հայտարարության մեջ նշվում է՝ ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։
 
«Մեր աշխատակիցները նշված չվերթերի բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։
 
Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։
 
FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար և հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը՝ հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։