Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել են Հալեպ – Երևան- Հալեպ երթուղով չվերթերը

Մեկնարկել են Հալեպ – Երևան- Հալեպ երթուղով չվերթերը
Հայաստան
19:47, 04 сентябрь 2021
Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ – Երևան- Հալեպ երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից մեկնարկել է Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ chamwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: