Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Մայիսի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 102 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 6-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 3-ը՝ փակված համարանիշներով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 109-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 570-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ Երևանի պարեկները բաժիններ բերման են ենթարկել 32 անձի՝ հայտնաբերելով 3 հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 964 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 56 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 27, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 60 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 62-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 312-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ Շիրակի պարեկները տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 9 անձի։

Մայիսի 23-30-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 685 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 21, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 47 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշների, 48-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 314-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 9 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման դեպքեր։