Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուրականի անտառպետության տարածքում 25 օր խստիվ կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը

Բյուրականի անտառպետության տարածքում 25 օր խստիվ կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը
Հասարակություն
12:38, 06 июнь 2022
Հունիսի 7-ից Բյուրականի անտառպետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։
 
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
 
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։