Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազգիլդեևի գործով դատական նիստը կրկին ուշացած սկսվեց

Ռազգիլդեևի գործով դատական նիստը կրկին ուշացած սկսվեց
Հասարակություն / Իրավունք
20:06, 29 март 2021
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Որը կրկին տեխնիկական պատճառներով ուշացած սկսվեց, այս անգամ՝ 50 րոպեով։ 
Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել ամբաստանյալին։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Այսօր ևս դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։ 
Հաջորդ դատական նիստը 2021 թ․ ապրիլի 5-ին՝ ժամը 16։00-ին է։