Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին չունի

Արայիկ Հարությունյանը «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին չունի
Հասարակություն
17:08, 07 июль 2022
Արցախի Հանրապետության նախագահի՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին ունենալու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ մամուլում օրերս մի շարք հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ ըստ «չճշտված տվյալների՝ ԱՀ Նախագահը մասնաբաժին ունի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում»: