Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը շարունակվում են

Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը շարունակվում են
Հասարակություն
17:41, 13 август 2022
Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը:
 
Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։
 
Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները:
 
Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատում, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ նաև Հրազդանի ՀՓՋ։
 
Վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:
 
Գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ: