Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻ նախարարը Արագածոտնում մասնակցել է Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված կառույցի հանդիսավոր արարողությանը

ԱԻ  նախարարը Արագածոտնում մասնակցել է Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված կառույցի  հանդիսավոր արարողությանը
Հայաստան
18:45, 05 август 2022

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է եղել։ 

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել եմ հանդիսավոր արարողությանը։ 


2021թ․-ի դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։  

Շնորհակալություն եմ հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
 
Մարզային շրջայցի ընթացքում Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ այցելել եմ խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ, որից հետո Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն, ինչպես նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ»։