Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել

Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել
Հայաստան
20:31, 13 сентябрь 2021
Արա լեռան լանջին սեպտեմբերի 13-ին խոտածածկույթի հրդեհ ե բռնկվել, որը մարելուն, բացի ՀՀ ԱԻՆ-ի օպերատիվ խմբերից և հրշեջ մարտական հաշվարկներից, մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ. այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։