Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Կութ գյուղի մոտակայքում

Հրդեհ Կութ գյուղի մոտակայքում
Հասարակություն
17:46, 01 сентябрь 2021
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։

Ըստ նախնական տվյալների հրդեհն ունի երկու օջախ․ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 հրշեջ-փրկարար։