Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրկին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

Կրկին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում
---
22:38, 24 август 2021

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։