Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամառային դպրոց» Ազգային Ժողովում․ հայտարարություն

«Ամառային դպրոց» Ազգային Ժողովում․ հայտարարություն
Հասարակություն
19:46, 13 август 2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 22-ից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ: Դասերի ընթացքում պատգամավորների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվի հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթաց։

Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր:

«Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:
Մրցույթի պայմաններն են՝
  1. Ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ առաջադիմության թերթիկ՝ բարձր առաջադիմության, ավարտական դասարան տեղափոխվելու վերաբերյալ, ինչպես նաև ծննդյան վկայական կամ անձնագիր:
  2. Մեկ համակարգչային էջի սահմանում շարադրված մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»» խորագրով:
  3. Մեկուկես էջի սահմանում էսսե՝ «Ի՞նչ կփոխեի իմ երկրում» վերնագրով:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ օգոստոսի 18-ը [email protected] էլեկտրոնային հասցեով:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 

077 958988 հեռախոսահամարով: