Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում
Սպորտ
13:08, 04 август 2021
Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարը սկսեցին ազատոչային ըմբիշները:

57 կգ քաշային կարգում Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն 21-ամյա Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակչում հանդիպեց Ասիայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր մոնղոլ Բեխբայար Էրդենեբատին: Առաջին մրցափուլում Հարությունյանը կարողացվ մրցակցին աշխատանքային գոտուց դուրս հանել ու միավոր վաստակել, բայց հետո մրցակիցը փոխադրեց հայ ըմբիշին և առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ մրցափուլում Էրդենեբատը ևս երկու փոխադրում արեց ու հաղթեց գոտեմարտը 6-1 հաշվով: 

Մոնղոլ մարզիկը հաջորդ փուլում պարտվեց, և Հարությունյանի համար օլիմպիական խաղերը մոտեցան ավարտին: