Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրեցի 26 տարեկան Անի Ավետիսյանը առաջինը հաղթահարեց 1000 մետրը․ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար․ տեսանյութ

Այսօր՝ Սևանա լճում՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում անցկացվում է «ՀՀ  վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

Մրցաշարը տեղի է ունենում երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք մրցում են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Մրցաշարին չէին կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Նշենք, որ Անի Ավետիսյանը կանանց 19-35 տարիքային խմբի մեջ առաջինը հաղթահարեց 1000 մետրը։ Նա Գյումրիից է 26 տարեկան։