Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Հասարակություն
11:21, 24 август 2022
Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:01-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածնին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: