Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի 70-ամյա բնակիչը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Արմավիրի 70-ամյա բնակիչը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
Հասարակություն
10:41, 25 август 2022
Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի  33-ամյա բնակչուհու  ահազանգի փաստով:

Վերջինս հայտնել է, որ օգոստոսի  19-ին, ժամը 12:00-ից  13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում, իր  9 տարեկան դստերը հրավիրել է  իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել:

Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ:
Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է  իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին,  ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: