Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի
Հասարակություն
12:35, 23 август 2022
Երեկ՝ օգոստոսի 22-ն, սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, որը հայտնել է՝ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները, Տավուշի մարզի դատախազը։ 

Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։ 

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանք պարզել են դիակի ինքնությունը, որը Վազաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Սևադա Ղազարյանն է։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։