Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Իջևան ավտոճանապարհից դուրս եկած և շինության պատի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Երևան-Իջևան ավտոճանապարհից դուրս եկած և շինության պատի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է
Հասարակություն
21:59, 25 август 2022
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և բախվել հարակից շինության պատին․ վարորդը տեղում մահացել է:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը,  վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի առնչությամբ կատարվում է նախաքննություն: