Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» այգին

Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» այգին
Հասարակություն
12:00, 27 август 2022
Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»- գրել է քաղաքապետը: