Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՔԿ նախագահին՝ երաշխավորելով Միքայել Արզումանյանի համար

Արցախի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՔԿ նախագահին՝ երաշխավորելով Միքայել Արզումանյանի համար
Հասարակություն
13:31, 06 сентябрь 2022
ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝  վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջից։

Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։