Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Երևանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
Հասարակություն
14:47, 07 сентябрь 2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։
 
«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից: