Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների խմբին

Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների խմբին
Հասարակություն
23:00, 07 сентябрь 2022
Սեպտեմբերի 7-ին Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ընդունել է Սուրբ Երկիր այցելած Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների երկրորդ խմբին:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Զինվորների հետ պատրիարքարան են այցելել նաև Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու այլ պաշտոնյաներ: