Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փեթակի» տնտեսվարողներն այսօր նամակ են ուղղել Կառավարության անդամներին. նրանք պնդել են՝ Քրիստափորի փողոցը պետք է բացվի

«Փեթակի» տնտեսվարողներն այսօր նամակ են ուղղել Կառավարության անդամներին. նրանք պնդել են՝ Քրիստափորի փողոցը պետք է բացվի
Հասարակություն
14:00, 12 сентябрь 2022
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց: Նրանք պահանջել են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ դրա միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց աշխատանքը:

«Խնդրում ենք Կառավարությանը, որ այս հարցին լուծում տա: Ուզում ենք 2 հոգով բարձրանանք, բացատրենք իրավիճակը: Հանդիպում ենք պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, որ ճիշտը ներկայացնենք»,- հայտնել են տնտեսվարողները:

Այնուհետև նրանցից երկուսը մտել են Կառավարության շենք: Լրագրողների հետ զրույցում վերջիններս տեղեկացրել են, որ իրենց լսել են, այնուհետև գրավոր դիմում են գրել, ներկայացրել պահանջները: Ըստ նրանց՝ նշվել է, որ այսօր կպատասխանեն դիմումին:

«Ասացին՝ կարձագանքենք: Մեզ թվում է՝ այսօր կարձագանքեն: Գործադուլը չենք դադարեցնում, հիմա գնում ենք «Փեթակ»,- նկատել են նրանք:

Հիշեցնենք, որ Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը փակ էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, օգոստոսի 23-ից միակողմանի բացվել է։