Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին կառավարության դիմաց էին. Նրանցից 2-ը հանդիպել են վարչապետի օգնականին

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին կառավարության դիմաց էին. Նրանցից 2-ը հանդիպել են վարչապետի օգնականին
Հասարակություն
15:46, 03 ноябрь 2021
44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հարազատները նաև պահանջում էին, որ հանդիպմանը ներկա լինեն այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պարտավոր էին քննել, ուսումնասիրել պատերազմի ընթացքում զինծառայողների զոհվելու, անհետ կորելու և գերեվարվելու հանգամանքները։

Ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպել են վարչապետի օգնականի հետ։ Ըստ նրանց՝ այսօր վարչապետի հետ հանդիպում տեղի չի ունենա։

Վրդովված հարազատները մի պահ նաև փակեցին Տիգրան մեծ պողոտան։ Այնուհետև ոստիկաննների հետ բանակցություններից ու վերջիններիս միջամտությունից հետո բացեցին Տիգրան Մեծ փողոցը։