Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր երազանքը այն չէ, որ մարդիկ մեկ ամիս աշխատեն ու 75 հազար դրամ աշխատավարձ ստանան, ընդհակառակը. Նիկոլ Փաշինյան

Մեր երազանքը այն չէ, որ մարդիկ մեկ ամիս աշխատեն ու 75 հազար դրամ աշխատավարձ ստանան, ընդհակառակը. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
12:57, 29 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 75 հազար դարձնելու հարցին, հայտարարեց.
«Մեր երազանքը այն չէ, որ մարդիկ մեկ ամիս աշխատեն ու 75 հազար դրամ աշխատավարձ ստանան: Ընդհակառակը, դա հակասում է մեր պատկերացումներին»:

Նրա խոսքով՝ կրթությունն այն մասին է, որ մարդը ստիպված չլինի ամիսը 75 հազար դրամով աշխատել. «Եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել, ընդ որում, պարտադիր չի, որ խոսքը լինի բարձրագույն կրթության մասին, դա կարող է լինել մասնագիտական կրթության մասին: Եթե մարդը մեկ ամիս աշխատում է 75 հազար դրամով կամ աշխատանք չունի, դա մի բան է նշանակում՝ որ նա կրթություն չի ստացել»:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ եթե կրթության պրոբլեմը լուծվի, ապա կլուծվեն մնացած բոլոր հարցերը: