Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանից Ստեփանակերտ շարժված քաղաքացիները հայկական անցակետում սպասում են ռուս խաղաղապահների ղեկավարի տեղակալին

Երևանից ավտոերթով դեպի Արցախ ուղևորվող քաղաքացիները հասել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, որը հանդիսանում է Լաչինի հետ սահման։ Այն հսկվում է ՀՀ ոստիկանության կողմից, որին հետևում է ռուս խաղաղապահների անցակետը: 

Հայկական կողմում քաղաքացիներին տեղեկացրին, որ խոսել են ռուս խաղաղապահների հետ, ովքեր փոխանցել են, որ խաղաղապահների հրամանատար Վոլկովի տեղակալը ժամանում է ռուսական խաղաղապահների՝ այդ հատվածում տեղադրված անցակետ, որից հետո հայկական կողմը Հայաստանի քաղաքացիներին կուղեկցի դեպի ռուսական անցակետ՝ հանդիպելու խաղաղապահների ղեկավարի տեղակալին։ Քաղաքացիները դեռ սպասում են վերջինիս ժամանմանը։