Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր-տնօրենը արտերկրում ցուցահանդեսի մասնակցելուց հետո չի կարողանում վերադառնալ տուն և արտադրամաս․ խնդիր ունի նաև արտադրանքը սպառելու առումով

«Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը, որը բնակվում է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, դեկտեմբերի 12-ին մեկնել էր Դուբայ՝ մասնակցելու «Միջին արևելքի օրգանական և բնական մթերքներ»-ի ցուցահանդեսին, որին ներկացել են Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին ընդհանուր հայկական տաղավարով։ Ցուցահանդեսին մասնակցելուց հետո նա չի կարողանում վերադառնալ տուն՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով։

Սամվել Միրզախանյանն այս պահին եղբոր հետ բնակվում է վարձով, իսկ մայրը գտնվում է Հաթերքում, նա պարենի խնդիր չունի, քանի որ ամռանը բավականին պահածոներ է փակել և բանջարանոցային կուլտուրաներ  մշակել, հացի խնդիր ևս չունի։ Ու թեև իր մայրն այդ առումով ապահովված է, բայց Հաթերքում նույնպես արդեն շատ ապրանքների և դեղորայքի դեֆիցիտ է զգացվում։

Նա նշեց, որ պատրաստավում են կազմակերպել այս պահին Երևանում պահեստավորված ապրանքների վաճառք՝ իրականացնելով նաև օնլայն վաճառք իրենց ֆեյսբուքյան էջի միջոցով։ 

Նշենք, որ «Հաթերք ֆուդ»-ը մասնագիտացած է բնական մեղրերի, թթի դոշաբի, չրերի և գինու արտադրության մեջ։ Ի դեպ, ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերին ճանաչվել է աշխարհի լավագույն բրենդ և արժանացել ոսկե մեդալի «Պենտավորդս-2022» մրցանակաբաշխությունում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան