Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական ընկերությունները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Դուբայի «MENOPE» միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Դուբայի «MENOPE» միջազգային ցուցահանդեսին
Տնտեսություն
23:02, 10 декабрь 2021
Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ:

Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա: Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Այս տարի Հայաստանը ներկայացրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն և օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝ • օրգանական և բնական մեղր, • բնական մրգերի և բանջարեղենի պահածոներ, • խոտաբույսեր/բուսական թեյեր, • կայուն մեթոդներով մշակված լոբազգիներ` հումուս և թահինի, • հացահատիկի սերմերի մշակում և կանաչ արտադրություն, • օրգանական պարարտանյութեր և բրիկետներ։ Հայաստանի տաղավարում այցելուները համտեսել են ոչ միայն ԵՄ, NOP և USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաև «կանաչ» և «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ և առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների և կանոնակարգերի վրա: