Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է․ Արմենպրես

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է․ Արմենպրես
Հասարակություն
10:11, 07 февраль 2023
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընտանիքի հարազատները։

Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխաները գտնվում էին հիվանդանոցում։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը այս պահի տվյալներով 1760 է, վիրավորվել է 12068 մարդ։