Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասն ինքնակամ լքելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է․ ոստիկանություն

Զորամասն ինքնակամ լքելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է․ ոստիկանություն
Հասարակություն
14:30, 08 февраль 2023
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և արգելանքի է վերցվել 33-ամյա Արմեն Հ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 5-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։