Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության հրապարակում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ․ ոստիկան է վրաերթի ենթարկվել․ ՆԳՆ․ տեսանյութ, լուսանկարներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել․ հայտնում են ՆԳՆ-ից։

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Civic.am-ի տեղեկությունով «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ոստիկանի։ Վարորդը մարզից է։