Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանից ժամանած ինքնաթիռը`մարդասիրական հերթական ուղեբեռով

Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանից ժամանած ինքնաթիռը`մարդասիրական հերթական ուղեբեռով
Հասարակություն
18:18, 14 февраль 2023
2023թ. փետրվարի 14֊ին Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանից ժամանած ինքնաթիռը` Սիրիա բերելով մարդասիրական հերթական ուղեբեռը։ Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվեց Սիրիայի 《Կարմիր Մահիկ-ի լիազոր ներկայացուցիչներին։

Հալեպի օդանավակայանում ողջ ընթացքին ներկա էին` ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։