Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բովանդակային առումով թեքահարթակը ոչ ֆունկցիոնալ կլիներ․ վերելակային համակարգի տեղադրումը կիրականացնի պատասխանատու ընկերությունը․ Լևոն Սարդարյան

Բովանդակային առումով թեքահարթակը ոչ ֆունկցիոնալ կլիներ․ վերելակային համակարգի տեղադրումը կիրականացնի պատասխանատու ընկերությունը․ Լևոն Սարդարյան
Հասարակություն
12:45, 17 февраль 2023
Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ , որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառաում է կատարել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Քանի որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ինձ դիմում՝ խնդրելով մեկնաբանել Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը, կփորձեմ այստեղ տալ բոլորին հուզող հարցի պատասխանը։ Նախ՝ խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ , որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։

Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։ Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։ Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով գետնանցումի տարածքը տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ազդարարեց, որ փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցին շահագործման և երևանցիների գնահատականին: