Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ ՊՆ նախկին շենքում բնակված 8 ընտանիք է սոցիալական աշխատողների հետ համագործակցության եկել. տեղում իրականացվում է կարիքների գնահատում

Այս պահի դրությամբ ՊՆ նախկին շենքում բնակված 8 ընտանիք է սոցիալական աշխատողների հետ համագործակցության եկել. տեղում իրականացվում է կարիքների գնահատում
Հասարակություն
13:29, 17 февраль 2023
Երեկ ՀՀ ոստիկանությունը սկսել էր պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվողների վտարման գործողություն։

Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը նշել էր, որ իրենք ՊԵԿ-ից դեռ նախորդ տարվա օգոստոսին են գրություն ստացել, որ իրենց բալանսում գտնվող շենքում կան ապօրինի ներխուժած անձինք, և ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է շենքում ապրողներին՝ ազատել ապօրինաբար զբաղեցված տարածքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ գերատեսչության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում։

Նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների հետ համագործակցության է եկել ութ ընտանիք։

«Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողները տեղում են հիմա, որպեսզի կարողանան կարիքները գնահատել, հասկանան՝ ինչով կարող են աջակցել, ու այդ 8 ընտանիքի կարիքներն են ըստ անհրաժեշտության գնահատվել և կարիքի համապատասխան աջակցություն է առաջարկվել»,- հավելեց խոսնակը՝ նշելով, որ աշխատակիցները հենց շենքի մոտ են աշխատում, որտեղ բնակիչները գիշերն անցկացրել են դրսում:

Գեղամ Ադյան