Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մյունխենում ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պատժամիջոց կիրառել Ալիևի դեմ

Մյունխենում ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պատժամիջոց կիրառել Ալիևի դեմ
Հասարակություն
21:13, 18 февраль 2023
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացնում Մյունխենի Bayerischer Hof հյուրանոցի մոտ՝ պահանջելով պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, ակտիվիստները պահանջում են չզոհաբերել ժողովրդավարությունը հանուն գազի ու նավթի և պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։

Ցուցարարները «Ալիև՝ բռնապետ», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով են դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա օգնական Հիքմեթ Հաջիևին, որոնք ժամանում էին Bayerischer Hof հյուրանոց:

Մյունխենի անվտանգային համաժողովը ընթանում է «Bayerischer Hof» հյուրանոցում, որի շրջանակներում այս պահին մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն եռակողմ հանդիպումը: