Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռեմարկ, Ագաթա Քրիստի, Ֆերգյուսոն. ի՞նչ գրքեր են նախընտրում կարդալ երևանցիները

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, և պատահական չէ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։

Այս առիթով Civic.am-ը զրուցել է երևանցիների հետ՝ պարզելու համար, թե ինչ ժանրի և ինչ գրքեր են կարդում քաղաքացիները։

Հարցման մասնակիցների մեծ մասը նախընտրում է կարդալ արտասահմանյան գրականություն, և հատկապես երիտասարդների շրջանում շատ են դետեկտիվ ժանրի գրքերի սիրահարները։ 

Քաղաքացիները  նաև պատասխանեցին հարցին, թե ինչ տարբերակով են գրքեր կարդում՝ էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր։