Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ կազմին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ կազմին
Հասարակություն
21:06, 01 март 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։


Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը: