Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Արայիկ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Քաղաքականություն
10:49, 15 февраль 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։