Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար
Քաղաքականություն
10:46, 06 май 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։