Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 5-ի երեկոյան ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։