Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղում զոհված փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը մասնակցել էր նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին

Տեղում զոհված փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը մասնակցել էր նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին
Հասարակություն
12:03, 12 апрель 2023
Թալինի համայնքապետարանից հայտնում են․

«Խորին խոնարհումով վշտակցում ենք հայրենիքի նվիրյալ սպա՝ կոչումով փոխգնդապետ, Մկրտիչ Հարությունյանի մահվան համար։

Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներից Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.) Թալին համայնքի բնակիչ էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հայրենիքի նվիրյալը մասնակցել է նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Ցավակցում և զորակցում ենք քաջորդի Մկրտիչ Հարությունյանի ծնողներին, հարազատներին, զինակից ընկերներին։ Վիշտն անասելի է, կորուստն անդառնալի։

Հանգչիր խաղաղությամբ` Հերո՛ս»։