Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին

Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին
Հասարակություն
12:42, 17 апрель 2023
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին։

Նրա խոսքով՝ մնացել է նստարանների տեղադրումը, և որոշակի խնդիրներ կան հարակից կանաչապատ գոտու հետ կապված։

«Այնտեղ որոշ տարածքներ մասնավորի են պատկանում, պետք է հասկանանք՝ որ տարածքն է քաղաքապետարանինը, որը՝ մասնավորինը, որ ոռոգման հարցն էլ լուծվի»,- ասաց նա։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց խոսել այդ տարածքների սեփականատերերի հետ. «Միգուցե, ընդհանուր մեծ ծրագրի ներքո իրենք էլ ինչ-որ բաներ առաջարկեն, կամ մենք առաջարկենք»: