Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ․ Տեսանյութ

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ

Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝«Կարապի լիճը»:

Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար: 

Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը,  հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիներիև անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է: Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել [email protected] Էլ-փոստին: