Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի աշխատանքներն այս տարի կավարտվեն․ Ավինյան

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի աշխատանքներն այս տարի կավարտվեն․ Ավինյան
Հասարակություն
11:40, 18 апрель 2023
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այն հատվածում, որտեղ տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը նաև իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ։ Այսօր տեսանյութով կհրապարակենք Դեմիրճյանի արձանի հարակից տարածքի բարեկարգման նախագիծը, ինչպես նաև արձանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք։ Այս տարի հուլիս ամսին, երևի թե, արձանը վերջնական պատրաստ կլինի»,- ասաց Ավինյանը։