Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադրային նշանակումներ՝ Դատախազությունում

Կադրային նշանակումներ՝ Դատախազությունում
Հասարակություն / Իրավունք
20:02, 18 апрель 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
 
Մասնավորապես՝
 
  • Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղեկալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ:
  • Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ:
  • Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Մովսիսյանը նշանակվել է նույն վարչության պետի տեղակալ:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ:
  • Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ՝ 2023 թվականի ապրիլի 7-ից: