Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի
Հայաստան
11:57, 17 декабрь 2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ․ տեղեկացնում են հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես՝

• Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ: