Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

ՀՀ-ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հասարակություն / Իրավունք
19:38, 21 апрель 2023
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։

Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։